Գերմանական ավտոմոբիլային Volkswagen կոնցեռնը չորեքշաբթի հայտարարել է իր մեքենաների ամենահայտնի 4 մոդելների վաճառքի դադարեցման մասին: Նման որոշում է կայացվել թերության պատճառով, որը կարող է հանգեցնել հրդեհման: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Խոսքը Jetta, Passat, Beetle և կաբրիոլետ տարբերակով Beetle-ի մասին է, որոնք արտադրվել են ընթացիկ տարվա փետրվարի 1-ից հետո:
Արտադրողի տվյալներով՝ թերի դետալը կարող է տեղադրված լինել 25 հազար մեքենայի վրա, որի կեսն արդեն վաճառվել է:
Volkswagen-ը հայտնել է, որ իրեն դեռևս հայտնի չեն թերության պատճառով տեղի ունեցած պատահարների մասին:









































