Հյուսիսային Դակոտա նահանգից հանրապետական սենատոր Քևին Քրամերը լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Միտչ Մակքոնելը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի հետ կապված հրահանգումներ է իրականացնում, հաղորդում է CNN հեռուստաալիքը:
«Հիմքեր կան ենթադրելու, որ մենք Ներկայացուցիչների Պալատի ամբողջական կազմի կողմից իմպիչմենթի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը կստանանք արձակուրդներին՝ Երախտագիտության օրը»,- հաղորդել է նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցն իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ, որը կայացել էր հուլիսի 25-ին, սկանդալի պատճառ էր դարձել և հանգեցրել է Թրամփի իմպիչմենթի գործընթացը մեկնարկելուն: