Կանադացի գրող Մարգարեթ Էթվուդն ու բրիտանուհի Բերնարդինա Էվարիստոն Բուկերովյան մրցանակի դափնեկիրներն են դարձել, հաղորդվում է մրցանակաբաշխության Twitter-ի էջում:
Էտվուդը մրցանակի է արժանացել «The Testaments» վեպի համար, որը «Սպասուհու պատմությունը» գրքի շարունակությունն է, իսկ Էվարիստոն՝ «Girl, Woman, Other» վեպի համար, որը պատմում է 12 մարդու կյանքի մասին, որոնց մեծամասնությունը սևամորթեր են, հիմնականում՝ կանայք:
Ավելի քան 63 հազար դոլարի չափով մրցանակը կկիսվի երկու դափնեկիրների միջև:
Our two #BookerPrize2019 winners @MargaretAtwood and @BernardineEvari – congratulations again!#FinestFiction pic.twitter.com/rbkFduEnJr
— The Booker Prizes (@TheBookerPrizes) October 14, 2019