Կորեական փոփ երգչուհի և դերասանուհի Սոլին մահացել է 25 տարեկանում, գրում է BBC News-ը: Նրա մարմինը հայտնաբերել է մենեջերը, ասվում է ոստիկանության հայտարարության մեջ: Ներկայումս Սոլիի մահվան պատճառների հետաքննություն է իրականացվում. քննության հիմնական վարկածն ինքնասպանությունն է:
Աղջիկը, որն Instagram-ում վեց միլիոնից ավելի հետևորդ ուներ, հայտնի է որպես կորեական F(x) փոփ խմբի նախկին անդամ:
Նա խմբից հեռացել է 2015-ին՝ դերասանական կարիերայի վրա կենտրոնանալու համար: Բայց շատերը կարծում են, որ Սոլիի խմբից հեռանալու իրական պատճառը դաժան վերաբերմունքն էր, որին նա ենթարկվում էր ցանցում:
Հայտնի է նաև, որ նա ընկերական հարաբերություններ է ունեցել կորեացի փոփ կատարող Քիմ Ջոնհենի հետ, որը ինքնասպան է եղել 2017-ին՝ 27 տարեկան հասակում:
https://www.instagram.com/p/B19VIMTBbmI/?utm_source=ig_embed