Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Մոսկվան իր «գործակալների» միջոցով շարունակում է բեմադրել երկու հայկական պետությունների թատրոնը

Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, օրերս մասնակցելով Արցախի բարեկամների համաժողովին, հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով, որ Արցախը որևէ պահի չի կորցնի իր պետականությունը։ Զատուլինը նաև նշել է, որ Ռուսաստանը չի խրախուսում Արցախյան հակամարտության կարգավորման ռազմական լուծումը, այլ աջակցում է խաղաղ կարգավորմանը։

Ռուսաստանցի քաղաքագետները հաճախ են լինում Արցախում, մասնակցում տարատեսակ համաժողովների, հանդիպում Արցախի ղեկավարության, նույնիսկ ուսանողության հետ, հանդես գալիս ելույթներով, որոնք հիմնականում նվիրված են լինում Արցախի խնդրի կարգավորմանը՝ անկախացման ճանապարհով։

Արցախցի քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Հիշյալ միջոցառմանը մասնակցած բազմաթիվ անձանց համար Արցախի պետականությունն ընկալվում է զուտ որպես միջանկյալ կարգավիճակ, որը պետք է բնական հանգուցալուծում ունենա անորոշ ապագայում, հարմար արտաքին քաղաքական պայմաններում՝ Հայաստանի ու Արցախի վերամիավորմամբ։ Պետք չէ միանգամից ու անխտիր բոլորին պառակտողական ձգտումներ վերագրել։ Բայց ինքնին Արցախի՝ որպես երկրորդ հայկական պետության, Արցախի անկախության ճանաչման դիսկուրսները միանգամայն մերժելի, անընդունելի, ձախորդ ու անհեռանկար տարբերակներ են։ Արցախը երբեք անկախ պետություն չի հռչակվի, և մենք պետք է ձգտենք, որ Արցախը երբեք որևէ պետության կողմից չճանաչվի որպես անկախ պետություն, որովհետև այդպիսի ճանաչումը միմիայն վնասելու է Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական շահերին»։

Այդպիսի ճանաչումները, ըստ Քանանյանի, սովորաբար շատ դժվար խոչընդոտ են դառնում ազգի երկու հատվածների վերամիավորման և ավելի շատ են հաստատում ազգագոյացման անջատողական տրամադրությունները. «Նույն ազգին պատկանող, այսպես կոչված, երկրորդ պետության քաղաքական վերնախավը ակամա կամ միանգամայն գիտակցաբար ձգտում է հավերժացնել իր «անկախ» կարգավիճակը։ Հետևաբար այդպիսի հիշատակումը մտահոգիչ էր, բայց առանձնապես սպառնալիք չէր և ավելի շուտ պետք է մեկնաբանվի ընդհանուր իներցիոն պատճառներով։ Ե՛վ երևանյան, և՛ արցախյան քաղաքական ու քաղաքագիտական շրջանակները դեռևս չափից ավելի կաշկանդված են ու ընկղմված են միանգամյան խեղաթյուրված երկու հայկական պետությունների անհեթեթ հայեցակարգի շրջանակներում»։

Մեր այն դիտարկմանը, թե այդ «գիծը» հատկապես Ռուսաստանն է առաջ տանում՝ տարատեսակ քաղաքագետների, վերլուծաբանների միջոցով, Քանանյանն արձագանքեց. «Այո։ Ռուսաստանը անցած տարվա սեպտեմբերից շատ լուրջ ու հետևողական ջանքեր է գործադրում Արցախի քաղաքական վերնախավը Երևանից պոկելու, Երևանին թշնամացնելու, Արցախի սերժսարգսյանական, ապապետական վերնախավին ապահովության խոստումներ շռայլելու ուղղությամբ։ Եվ այս առումով ռուսաստանյան գործակալները բնականաբար առանձնակի թշնամանքով են վերաբերվում «միացումը» քաղաքական օրակարգ մեջբերելու անխուսափելի միտումներին։ Կոլերովի, Տարասովի, Զատուլինի ելույթները վկայում են, որ Ռուսաստանի գործակալները հատկապես միացման օրակարգն են վտանգավոր համարում։ Պատահական չէ, որ միացման դեմ ուղիղ քարոզ տանելուն զուգահեռ՝ որոշ շրջանակների կամ անհատ անձանց միջոցով փորձ է եղել նենգափոխելու միացման հայեցակարգը՝ արցախյան հասարակությանը մատուցելով կեղծ միացման տեսությունը, որ իբր այսօր գոյություն ունեն երկու հայկական պետություններ, ու Արցախը պետք է անպայման առնվազն դաշնային կարգավիճակ պահպանի Հայաստանի Հանրապետության հետ հավասար հարթության վրա՝ ապագա դաշնային կամ համադաշնային միավորման շրջանակներում։ Այս փորձերը կանխվել են, ու վերստին սահմանվել է, որ Արցախը Հայաստանի անկախությունից ի վեր, ավելին՝ ԽՍՀՄ կազմի վերջին 1, 5 տարվա ընթացքում ներհայաստանյան օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետության անքակտելի մասն էր։ Այս բոլոր 25 տարիների ընթացքում Արցախը Հայաստանի հատուկ կարգավիճակով տարածքն էր, և միացումն ամբողջացնելու համար պարզապես անհրաժեշտ էր մի քանի դրան հակասող ապօրինի իրավական կարգավորումները վերացնել, առաջին քայլն էլ արցախաբնակ հայության ընտրական իրավունքի վերականգնումը պետք է լիներ»։

Հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք Մոսկվան փորձում է իր այդ տեսությունն առաջ քաշել հենց Արցախի իշխանությունների՞ միջոցով, և դրա ապացո՞ւյցն է նաև այն, որ իր էմիսարներին ուղարկում է միանգամից Արցախ և նույնիսկ Հայաստան այցելություն չի լինում, Քանանյանն արձագանքեց. «Նման ոտնձգությունները Մոսկվայի կողմից շարունակվում են և շարունակվելու են այնքան ժամանակ, որքան Երևանը շարունակի ապակառուցողաբար, իներցիոն կերպով անձնատուր լինել Արցախի անկախության անհեթեթ բեմադրմանը։ Այդ ամեն ինչի պատասխանատուն ոչ թե խեղկատակ հայտարարություններ անող Վիտալի Բալասանյանն է կամ սանձարձակ լկտիությամբ Արցախում իրենց պահող Ռուսաստանի հայտնի գործակալները. Երևանն է թույլ տալիս և անհրաժեշտ քաղաքական կամք ու համարձակություն չի դրսևորում մեկընդմիշտ հստակորեն հաստատելու, որ ի հեճուկս անկախության թատրոն խաղացող թյուրիմացությունների՝ Արցախը շարունակում է մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը, և ռուսական գործակալների մուտքը՝ հատկապես Մոդեստ Կոլերովի մուտքը պետք է արգելվի ոչ միայն Արցախի մարզ, այլև Հայաստանի Հանրապետություն։ Նրա՝ Հայաստանի ինքնիշխանության դեմ, ազգային անվտանգությունը խարխլող գործունեությունը անհանդուրժելի է դարձնում նրա ներկայությունը Հայաստանում, նրա մուտքը պետք է իսպառ և երկար տարիներով արգելվի։ Իսկ մյուս ռուսական գործակալներին պետք է բացատրվի, որ անցանկալի է նրանց ներկայությունն Արցախում՝ հակահայաստանյան դրսևորումներով»։

Մեր զրուցակիցը բացառում է, որ մինչև 2020 թվականի նախագահական-խորհրդարանական ընտրությունները Երևանը ի վիճակի կլինի կարգավորել խնդիրը ու ամբողջացնել միացումը. «Բայց Երևանը պետք է ջախջախիչ հարված տա հակապետական ուժերի մնացորդներին Արցախում՝ հատկապես առավել վտանգավոր է «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը, ով այսօր խոսում է ՀՀ գործող իշխանությունների օգտին, նա բակոյական վարչակարգի բազմաթիվ ճյուղերից ամենավտանգավոր ներկայացուցիչն է։ Նրա կատարած տնտեսական հանցագործությունների համար պետք է հարուցվեն քրեական գործեր, որ բացառվի նրա մասնակցությունը Արցախի մարզպետի կամ անվանական նախագահի ընտրություններում։ Դրանից հետո Երևանը կստանա մի քանի տարվա բոնուս և կամբողջացնի միացման գաղափարը։ Այլապես այս երկու հայկական պետությունների թատրոնը կարող է լրջագույն ներազգային պառակտման առիթ լինել՝ արտաքին շահագրգիռ ուժերի աջակցությամբ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում