Ճապոնիայի խորհրդարանում օրինագիծ է ներկայացվել, որը թույլատրում է ազգային հանրաքվեներին մասնակցել 18 տարեկան քաղաքացիներին, հայտնում է ITAR-TASS-ը: Հիմա Ճապոնիայում քվեարկել թույլատրվում է միայն 20 տարեկանից: Դա է համարվում չափահասության տարիք:
Համազգային հանրաքվեներին մասնակցության տարիքային շեմի իջեցումը համարվում է կարևոր քայլ, որ այդ տարիքին հասցվի լիարժեք չափահասության ժամանակը:
Ճապոնիայում գնալով հանրության ավելի շատ ներկայացուցիչներ են կարծում, որ երիտասարդության բարձր կրթվածության, տարատեսակ տեղեկությունների հասանելիության ֆոնին 18-ամյա մարդկանց լիովին կարելի է մեծահասակ համարել: Սակայն ըստ հարցման արդյունքների՝ երկրի բնակչության մեծ մասը դեռևս կարծում է, որ չպետք է շտապել նվազեցնելու չափահասության տարիքը:
Օրինագիծը նաև պետական ծառայողներին թույլատրում է քաղաքական գործունեությամբ զբաղվել, ինչը ներկայումս արգելված է:









































