Հյուսիսային Կորեայում թողարկել են Pyongyang շարքի նոր սմարթֆոն՝ Pyongyang Touch: Այս մասին հայտնում է Choson Sinbo պարբերականը: Նշվում է, որ սարքի գնորդների մեծ մասը երիտասարդներն են:
Սմարթֆոնը մեծ ժողովրդականություն է վայելում ուսանողների և պաշտոնյաների շարքում, քանի որ Pyongyang Touch-ում առկա են օտարալեզու բառարաններ՝ ասվում է հրապարակման մեջ: Թե ինչ լեզուների մասին է խոսքը՝ չի հստակեցվում:
Թերթը նշում է, որ Հյուսիսային Կորեայի գրեթե բոլոր քաղաքացիները հասանելիություն չունեն համացանցին ո՛չ համակարգչից, ո՛չ էլ բջջային սարքերից:
Pyongyang Touch-ը հասանելի է վարդագույն, կապույտ և սպիտակ գունային լուծումներով:
Անկախ աղբյուրներից չի հաջողվել տեղեկությունը հաստատել:







































