ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է երկրներին և կոչ արել ավարտել «անվերջանալի պատերազմները»: Այդ պահանջով հակիրճ գրությունը նա տեղադրել է Թվիթերում:
Մինչ այդ ԱՄՆ առաջնորդը ասել է, որ ժամանակն է «դուրս գալու այդ անվերջանալի պատերազմներից» և ամերիկացի զինվորականներին վերադարձնելու տուն: Այդ ժամանակ նա ակնարկել է Սիրիային և «անվերջանալի պատերազմներից» դուրս գալու կոչ արել նաև Թուրքիային, Եվրոպային, Սիրիային, Իրանին, Իրաքին, Ռուսաստանին և քրդերին:
«Անվերջանալի պատերազմները պետք է ավարտվեն»,- գրել է Թրամփը: