Նյու Յորքի մետրոյի գնացքում հայտնված առնետը մեծ իրարանցում է առաջացրել ուղևորների շարքում: Ոմանք կանգնել են նստարաններին, ոմանք նստած տեղում վեր բարձրացրել ոտքերը:
Գնացքն արդեն թունելում էր, և ուղևորները ստիպված էին մինչև մյուս կայարան հանդուրժել առնետի ակտիվ ներկայությունը:
Ճիչերից հետո նրանք առնետի անցուդարձին հետևել են պակաս էմոցիաներով՝ բջջայինների տեսախցիկները միացրած:










































