Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին մասնակցել է «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն հանքարդյունաբերության ոլորտում» գիտագործնական կոնֆերանսի բացմանը:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահն ընդգծել է, որ հանքարդյունաբերությունը հանդիսանում է Արցախի դինամիկ զարգացումը ապահովող ճյուղերից մեկը՝ այս համատեքստում կարեւորելով գիտաժողովի օրակարգում ընդգրկված թեմաների արդիականությունը:








































