ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ սողանքի զոհերի թիվը հասել է 35-ի:
Այս մասին հայտնում է KTLA հեռուստաալիքը՝ հղում կատարելով Սնոխոմիշ շրջանի բժշկական փորձագետներին: Անհետ կորածների ցուցակում կա 10 մարդ: Զոհերի որոնման աշխատանքներին ներգրավված են 600 մասնագետ ու ևս 100 կամավոր:
Մարտի 22-ին Օսո քաղաքի մոտակայքում սողանքը ծածկել էր մոտ 3 քառակուսի կիլոմետր տարածքը: Իշխանությունների տվյալներով՝ փլուզվել է մոտ 40 տուն:







































