Չեչեն օրենքով գող Ահմեդ Դոմբաևը, որ քրեական շրջանակներում հայտնի է որպես Ահմեդ Շալինսկի, ունի բոլոր հնարավորությունները ժամանակի ընթացքում վերահսկողություն ձեռք բերելու Ռուսաստանի քրեական աշխարհի վրա:
38-ամյա հեղինակությունը նախօրեին ազատվել է Չելյաբինսկի շրջանի բանտից, որտեղ նա կրում էր 10 տարվա պատիժ: Դոմբաևը, որպես առավել եռանդուն և խոստումնալից, այսօր համարվում է չեչենական հանցավորության առաջնորդ:
Ըստ IA-ի տվյալների՝ այսօր Ռուսաստանի գաղութներում «նայողների» կարգավիճակում առավել հաճախ գտնվում են չեչենները, և այդ պատճառով Չեչնիայի գողերը բոլոր հնարավորությունները ունեն ժամանակի հետ Ռուսաստանի քրեական աշխարհը ղեկավարելու համար։