Վիեննայում Իրանի և «վեցյակի» բանակցությունները «անցնում են մանրամասն և առարկայական»: Այս մասին հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայքլ Մանը՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
«Կողմերը քննարկում են մեծ նշանակություն ունեցող հարցեր»,- նշել է նա:
Մանի խոսքերով՝ այս պահին ավարտվել է հերթական լիագումար նիստը, մտադիր են անցկացնել նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հանդիպումներ:








































