Ցուցարարները Լվովում գրոհով զավթել են շրջանային դատախազության շենքը: Այս մասին հայտնում է ուկրաինական «24» հեռուստաալիքը:
Մի քանի տասնյակ ակտիվիստներ օղակներից հանել են դուռն ու ներխուժել դատախազության շենք: Մուտքի մոտ կանգնած իրավապահները չեն կարողացել կանխել գրոհը:
Ակտիվիստները ցանկացել են հանդիպել շրջանային դատախազ Վլադիմիր Գուրալի հետ, սակայն նա աշխատավայրում չի եղել, քանի որ գտնվում է գործուղման մեջ:









































