Twitter միկրոբլոգների ցանցի ղեկավարությունը բանակցություններ է անցկացնում Թուրքիայի պաշտոնատար անձանց հետ՝ երկրում գրասենյակ բացելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության և հաղորդակցությունների նախարար Լյուտֆի Էլվանը՝ փոխանցում է Anadolu գործակալությունը:
Նախարարի խոսքով՝ այս ամիս Թուրքիա կգան Twitter-ի ներկայացուցիչները՝ քննարկելու գրասենյակի բացման հեռանկարները:
Հիշեցնենք, որ Թուրքիայում միկրոբլոգների ցանցի հասանելիությունն արգելափակվել էր մարտի 1-ին:







































