ԱՄՆ ռազմածովային ուժերի «Դոնալդ Քուք» հրթիռային հածանավը առաջիկա մի քանի օրում կանցնի հերթապահության` Սև ծովի ջրային տարածքում: Այս մասին գրում է Korrespondent.net-ը` վկայակոչելով բուլղարական մամուլին:
Բուլղարիայի պաշտպանության նախարարության աղբյուրները հայտնում են, որ ծրագրված են տարածաշրջանում ամերիկյան ծովայինների և նրանց դաշնակիցների համատեղ զորավարժություններ, ինչպես նաև ամերիկյան նավի` Սև ծովի մի շարք նավահանգիստների, այդ թվում` Բուլղարիայի ափեր այցելելը:









































