Համաշխարհային անունով մարզիկի համար անսովոր քայլ է գրանցել Դևիդ Բեքհեմը, ով սկսել է իր ընկերոջ՝ Սայմոն Ֆուլլերի հետ սեփական մակինիշի շոտլանդական վիսկի արտադրելլ, որը կրում է Haig Club անունը, փոխանցում է ITAR-TASS-ը:
Վիսկին արտադրվում է Շոտլանդիայի հնագույն House of Haig գործարանում: Վիսկիի վաճառքի հարցերով զբաղվում է ալկոհոլի խոշորագույն Diageo ընկերությունը:
«Ես հպարտ եմ House of Haig-ի հետ համատեղ աշխատելու հնարավորության համար,- այսօր հայտարարել է Բեքհեմը՝ ներկայացնելով իր նոր ծրագիրը: Ընկերությունը 400 տարվա հարուստ պատմություն ունի: Մենք մտադիր ենք պահպանել դրա ավանդույթները և միաժամանակ մեր նոր խոսքն ասել այս ոլորտում»:
Բեքհեմի վիսկիի առանձնահատկությունը յուրահատուկ շիշն է: Այն պատրաստված է մուգ կապույտ ապակուց, քառակուսի է և ոսկեջրած խցանով:










































