Ռուսաստանը կարող է ավելի խիստ տնտեսական պատժամիջոցների ենթարկվել, եթե չդադարի խառնվել Ուկրաինայի դրությանը: Այս մասին երեքշաբթի օրը`ապրիլի 8-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, գրում է Interfax-ը:
«ԱՄՆ-ը և Եվրոպայում նրա դաշնակցիները միաբան են էներգետիկ, բանկային և հանքարդյունահանող ոլորտներում Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրության մեջ, եթե Մոսկվան չսկսի հարգել Ուկրաինայի ինքնշխանությունը»,- ասել է Քերին:





































