Aravot.am-ի փոխանցմամբ՝ այս պահին ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը շարունակում է աշխատանքները: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում տարեկան զեկույցը, այնուհետև պատասխանել է ԵԽԽՎ պատվիրակների հարցերին:
Հայաստանի պատվիրակության անդամ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել է Ադրբեջանում գերի ընկած հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի՝ Հայաստան վերադարձի խնդիրը: Նա մտահոգություն է հայտնել, թե Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների կյանքին լուրջ վտանգ է սպառնում, նրանք ենթարկվում են ֆիզիկական և բարոյական բռնությունների, ուստի ի՞նչ է անում Վեհաժողովը այպիսի երևույթները կանխելու և դատապարտելու համար:
Մանրամասները՝ aravot.am-ում







































