Monday, 06 07 2026
14:30
Բելառուսից Ռուսաստան բենզինի ներմուծումը ռեկորդ է գրանցել
Հասանելի է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) պաշտոնական ֆեյսբուքյան էջը
14:10
Ռուսաստանից հակերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների հաշիվները
14:00
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
13:50
Չինաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ նախագահին Անկախության 250-ամյակի առթիվ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
13:30
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել
Գետահովիտ բնակավայրում այրվել է տան տանիքը
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 500-ը
Դատախազությունն իր ներդրումն է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է ՀՀ դատախազության կողմից Գերմանիային հանձնված անձի վերաբերյալ դատավճռին
12:50
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
12:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
12:10
Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին
Անկարան՝ «միջազգային օրակարգ ձևավորղ մայրաքաղաք»
11:50
Wildberries-ը կավելացնի արհեստական բանականությունով մշակված բովանդակության նշում օգտատերերի կարծիքներում
Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Որևէ արդարացում և բացատրություն այլևս ընդունելի չի լինելու․ Ավինյանի նախազգուշացումը թաղապետերին
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում

«Ցավազրկող». www.1in.am-ի բացառիկը. Ինչպես չչարաշահել դեղորայքը (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի «Ցավազրկող» հաղորդաշարի անդրանիկ թողարկմանը խոսելու ենք դեղորայքի չարաշահման մասին: Դրա մասին խոսելու կարիք կա, որովհետև տարբեր հիվանդություններ բուժելիս ստիպված ենք լինում նշանակել դեղամիջոցներ: Մանկական պրակտիկայում ամենահաճախ և շատ ջերմիջեցնողներն են, բայց բոլոր՝ և՛ թերապևտիկ, և՛ մանկաբուժական պրակտիկայում ստիպված ենք լինում շատ դեղամիջոցներ նշանակել: Ուզում եմ հիշել պրոֆեսոր Գավալովի ցիտատը, որն ասում էր, որ հակաբիոտիկներ նշանակելու ցուցումները նույն են, ինչ որ վիրահատական միջամտության: Այսպես ուզում եմ սկսել նրա համար, որ ամեն անգամ դեղ նշանակելիս մենք մտածում ենք, թե արդյոք հիմնավորվա՞ծ է, թե՞ ոչ, ուղեցույց ունենալու դեպքում նայում ենք, թե այս դեպքում ո՞ր դեղամիջոցն է, պարտավոր ենք հազար անգամ մտածել՝ ա՞յս դեղը, թե՞ այն դեղը, որն է ճիշտ ընտրությունը, դեղաչափը ճիշտ տարիքին համապատասխան: Եվ եթե մենք՝ բժիշկներս, այսչափ մտածում ենք և մտահոգված ենք, մենք խնդրանքով պետք է դիմենք բնակչությանը, որ համարձակ ինքնաբուժում չանեն, որովհետև ունենք վերակենդանացման բաժանմունքում գտնվող երեխաների բազմաթիվ դեպքեր, երբ մայրն անհամբերությունից տվել է մեկ парацетамол, 15 րոպե հետո՝ аскофен, 15 րոպե հետո՝ аналгин, և 34 ջերմությամբ երեխան տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:

Կան դեպքեր, երբ դեղորայքի չարաշահումից, դժբախտաբար, հազվադեպ լինում է, օրինակ, ограницитилоз հիվանդությունը, որբ ընկճվում են ոսկրածուծի բջիջները, և դրա ելքը 90 տոկոսով մահ է: Չեմ ուզում, որ մեր հաղորդումը սթրեսային լինի, բայց այս գիտելիքները պետք է պարտադիր ունենան բոլոր խնամողները, որ ամեն դեղ ինքնուրույն տալիս մտածենք, թե արդյոք վտանգ սպառնում է, թե ոչ: Բազմաթիվ են այն դեպքերը, երբ ջերմության բարձրացման դեպքում մարդիկ տալիս են հակաբիոտիկներ: Բայց չէ՞ որ ջերմության բարձրացումը հակաբիոտիկ տալու ցուցում չէ: Ջերմիջեցնողն է առաջին որոշումը, հետո արդեն բժշկի որոշումը, թե որ դեպքում պետք է մտածել հակաբիոտիկ տալու մասին:

Դեղորայքի մասին խոսելիս՝ մենք խոսում ենք նաև նրա կողմնակի ազդեցության մասին: Որո՞նք են կողմնակի ազդեցությունները: Դրանք այն երևույթներն են, որոնք մեզ համար անսպասելի են, մենք չենք ուզում դեղը տալիս ունենալ այդ կողմնակի ազդեցությունը: Մենք ստիպված ենք տալիս այս դեղամիջոցը, որովհետև այս իրավիճակում անհրաժեշտ է դեղաբուժությունը: Եվ հարցը միայն կողմնակի ազդեցության մեջ չէ, այլ նաև գերդոզավորման խնդիրն է, երբ մարդն առանց իմանալու՝ տանն ունի անալգին, կամ պարացետամոլ, որը լինում է տարբեր չափերի, իր փոքր երեխային որոշում է գլխացավի, ատամնացավի կամ ջերմության համար տալ այն դեղամիջոցը, որն իր համար է փորձված: Բայց մանկաբուժական դեղաչափերը խիստ հաշվարկում են տարիքի և քաշի հետ կապված: Եվ ես խնդրում եմ ինքնաբուժություն չանել: Դա կարող է լինել շատ վտանգավոր: Ուղղակի մարդը չի պատկերացնում, որ հենց իր հետ կարող է պատահել որևէ արտառոց կամ արտասովոր երևույթ: Բայց ամեն անգամ դա պետք է մտածել: Բժիշկները պետք է գրեն շատ ընթեռնելի, դեղատներում պետք էշատ ուշադիր կարդան: Ես միշտ պատմում եմ այդ դեպքը, որ քիթ-կոկորդ-ականջաբանը երեխային նշանակել էր диоксидин: Փոքրիկը քթի և ականջների խնդիր ուներ: Դեղատանը տվել էին диоксин, որը սրտի համար է, դրա հետևանքով սրտի ռիթմը դանդաղում է, և եթե ընտանիքի բժիշկը շատ ուշադրությամբ չհսկեր այդ երեխայի հիվանդության ընթացքը և չճշտեր, թե ինչ է խմում, արդյոք խմում է, թե ոչ, մենք հնարավոր է, որ կորցնեինք այդ երեխային սրտի կանգից: Սա եզակի դեպք չէ, ուղղակի տպավորիչ է, դրա համար այս օրինակը բերեցի, որպեսզի ամեն անգամ դեղ նշանակողը և խմեցնողը պատկերացնեն, թե ինչ խնդիրների առաջ կարող են կանգնել:

Որոնք են կողմնակի ազդեցությունները նույնիսկ դեղորայքը ճիշտ նշանակելիս և որոնք են գերդոզավորումից առաջացող խնդիրները: Դա սկսած ալերգիայից, որը կարող է լինել քորի, ցանի տեսքով և ալերգիայի ծանրագույն ազդեցությունը, որ կարող է մարդուն կորցնես, նույնիսկ եթե ճիշտ ես նշանակել դեղը: Դրա մասին անընդհատ պետք է մտածել. Ցուցվա՞ծ է թե՞ ոչ: Ալերգիա, ճնշման բարձրացում կամ իջեցում, գլխացավ, փորլուծություն, փորացավ, սրտխառնոց, փորկապություն, փսխում և այլ շատ ու շատ կողմնակի ազդեցություններ:

Եվ ամեն դեղորայքի բաղադրատոմսի մեջ կան գրված կողմնակի ազդեցությունները: Երբեմն մենք ունենում ենք այնչափ գրագետ ծնողներ, որ դա մանրամասն ուզումնասիրելիս՝ մեզ զանգում հարցնում են. «Իսկ դուք գիտեք՝ այսպիսի բան է գրված, ես վախենում եմ տալ»: Եվ մենք շատ շնորհակալ ենք այդ ուշադիր խնամողներին, որոնք մեզ հետ միասին գերզգուշություն են դրսևորում, որպեսզի մենք հանկարծ օգուտ տալու փոխարեն հանկարծ չվնասենք, ընդհուպ մինչև ամենաբարդ իրավիճակները չստեղծենք: Ամեն անգամ պետք է հիշենք անվտանգության մասին: Ուղղակի խնդրում եմ, ընկերության բժիշկների հետ կոչ ենք անում չխուսափել: Ամեն դեպքում մենք շատ մտածում ենք, քննարկում ենք Ձեզ հետ միասին, որ որոշենք ճիշտ և տեղին դեղամիջոց տալը: Հենց այնպես տանք, որ ժամանակ շահենք, որովհետև բնությունն իրենն անելու է, օրգանիզմը, հուսով եմ, հաղթահարելու է, այդպես դեղ նշանակել չենք ուզում և Ձեզ էլ խորհուրդ չենք տալիս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում