Ինչպե՞ս կարձագանքեիք, եթե տեսնեիք փողոցում թափառող մարդու՝ F*** The Poor գրությամբ ցուցանակով: Նկարահանումը կատարվել է Լոնդոնի փողոցներում: Այս մասին հայտնում է The Huffington Post-ը:
Սոցիալական փորձի միջոցով հեղինաները ցանկացել են ստուգել, թե որքան է հանրությունը հոգ տանում անհաջողակների մասին, և արդյունքները ցնցող են եղել:
The Pilion Trust բարեգործական կազմակերպությունը պարզել է, որ հասարակության վրա այնքան էլ տպավորիչ ազդեցություն չի գործել նման գրությամբ ցուցանակով մարդը:
Տեսանյութը վառ ապացույց է առ այն, որ մարդիկ խղճում են աղքատության մեջ հայտնվածներին, սակայն ոչինչ չեն անում նրանց օգնելու ուղղությամբ: Իսկ երբ ցուցանակը փոխվել է Help the poor գրությամբ, մարդիկ լիովին անտեսել են նրան:
Կազմակերպությունը կոչ է անում հոգալ մարդկանց մասին գոնե նվիրատվություն անելու մակարդակով:









































