Իսպանացի թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը սատարել է Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուին: Այս մասին տեղեկացնում է Tennis World-ը:
Հիշեցնենք, որ «Սելտա»-ի հետ խաղում երկրպագուները բուռն սուլոցներով էին դիմավորել պորտուգալացուն՝ «Բարսելոնա»-ից ու «Սևիլիա»-ից կրած պարտությունների պատճառով:
«Դա սխալ քայլ էր: Երբեք չէի սուլի Ռոնալդուի կարգի ֆուտբոլիստի, ով ամեն խաղում ներդնում է իր ողջ ուժերը: Սա սկզբունքային դիրքորոշում է: Սպորտում գլխավոր խնդիրն այն է, որ դու չես կարող միշտ աշխատել ուժերի գերլարմամբ, և ամեն ինչ կարող է փոխվել կարճ ժամանակահատվածում:
Այո, կար տպավորություն, որ «Ռեալ»-ն արդեն գրեթե ապահովել է չեմպիոնությունն Իսպանիայի առաջնությունում, բայց 3 օր անց նրանց արդեն ոչինչ երաշխավորված չէր:
Այսպիսին է մարզաշխարհը: Այն պետք է ընդունել այնպես, ինչպես կա»,- հայտարարել է Նադալը, ով Մադրիդի «Ռեալ»-ի երկրպագու է:






































