Monday, 29 06 2026
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի

Վարչապետերի դեգրադացիա է տեղի ունենում. Լևոն Բարսեղյան (տեսանյութ)

Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի համար վարչապետի նշանակման հարցը հանրապետությունում ամենակտուալը չէ, քանի որ պետության զավթման ռեժիմում բնավ կարևոր չէ, թե ով է գլխավոր գործակատար աշխատում Սերժ Սարգսյանի մոտ:

«Նախ՝ տարօրինակ է այն, որ Սերժ Սարգսյանը հրաժարականի դիմումը մեկ ամսից ավելի իր առաջ ունենալով՝ մինչև հիմա չի մտածել, թե ով պետք է լինի վարչապետը, կամ ինչ-որ մանկական խաղերի մեջ է, հայտարարում է, որ լինելու է հանրության կողմից միանշանակ ընդունված մարդ և այլն: Երբ հրաժարականն ընդունում ես, կարող ես 15 րոպե հետո նշանակել հաջորդին: Թե ինչու է թողնված լայն հասարակական քննարկման. կարելի է կռահել, որ ինչ-ինչ թեմաներից հանրությանը շեղելու համար է. ինչքան ուշացնի, այնքան շատ կենացները կթանկական: Գուցե նաև քողարկված տենդեր է հայտարարված»,- ասաց Լևոն Բարսեղյանը:

Նա նշեց, որ անուններից, որոնք շրջանառվում են վարչապետի պաշտոնում, որն էլ լինի, քրեաօլիգարխիկ համակարգի սպասարկու կամ ծառայող պետք է լինի, մի քիչ բեջուրա կամ պակաս բեջուրա, ի՞նչ տարբերություն՝ Հովիկ Աբրահամյա՞նն է, թե՞ Արթուր Բաղդասարյանը: Նրանց մեջ սկզբունքային որևէ տարբերություն չկա, նաև ակնկալիքներ չկան, և որևէ մեկն ակնկալիք չունի:

Հասարակությունը որքանո՞վ կարող է դիմադրողականություն ցուցաբերել հարցին: Լևոն Բարսեղյանը այս առթիվ ցավով նկատեց, որ հասարակության դիմադրողականությունը բավականին թուլացած է, բազմաթիվ քաղաքական, սոցիալական հիվանդություններից թեև անցել է, բայց թույլ է դուրս եկել, թեև սա չի նշանակում, որ ինչ-որ սրացման ժամանակ ուժերի ակումուլյացիա տեղի չի ունենա:

«Քրեաօլիգարխիկ ռեժիմը պետության զավթման ինչ-որ ֆիգուրներ է շարժում, փոխատեղում, հասարակության մի շերտն էլ ասել է՝ աման, տեսնեմ ի՞նչ լավ բան է լինելու, կամ ի՞նչ վատ բան է լինելու, բայց նույն աղտեղությունններն են լինելու, մինչև ռեժիմը չփոխվի»,- ասաց նա:

Սովետական միությունում, նրա խոսքով, կոմկուսի գլխավոր քարտուղարի մահվան ժամանակ թաղման հանձնաժողով էր կազմվում, և ով լինում էր հանձնաժողովի նախագահ, նա էլ դառնալու էր հաջորդ գլխավոր քարտուղարը: Նրա դիտարկմամբ՝ հնարավոր է, որ այսպիսի սցենարով լինի հերթական վարչապետը Սերժ Սարգսյանի ձեռքով:

«Վարչապետերի դեգրադացիա է տեղի ունենում: Հնարավոր թեկնածուների մեջ մեկին չգիտեմ, որ իր կարողություններով ավելին լիներ, քան նախորդը: Նախորդն էլ մի բանի պետք չէ, նա էլ օֆշորային այլանդակությունների մեջ էր… Կարող է՝ ծիրանի գործը մի քիչ զարգանա»,- ծիծաղելով ասաց Լևոն Բարսեղյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում