Այսօր Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները հայտարարել են, որ Փհենյանը կցանկանար 2018 թ. ձմեռային օլիմպիական խաղերն անցկացնել Հարավային Կորեայի հետ: Հիշեցնենք, որ այդ խաղերի իրավունքն արդեն ստացել է հարավկորեական Փհենչհան քաղաքը: «Ես կուզենայի դրա հույսն ունենալ»,- ասել է Միջազգային օլիմպիական կոմիտեում Հյուսիսային Կորեան ներկայացնող Յանգ Ունը:
Հարավկորեական լրագրողներին տված հարցազրույցում նա ասել է, որ Հյուսիսային Կորեան կարող է համագործակցել որոշ սպորտային մարզաձևերի հարցում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: «Քաղաքական և ռազմական դրությունը երկու Կորեաների միջև ոչ այնքան դրական է, և դա պետք է բարելավել»,- ասել է Ունը:





































