Ամերիկահայերը կասկածամտորեն են տրամադրված ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից որպես Հայաստանի դեսպան ներկայացված թեկնածուի նկատմամբ, քանի որ վերջինս ժամանակին Կոնգրեսում ամենաթուրքամետ և հակահայկական գործիչներից մեկի հետ է աշխատել (դեսպանի թեկնածու Հեֆերն աշխատել է հակահայկական դիրքորոշմամբ աչքի ընկած կոնգրեսական Դուգլաս Բիրոյթերի /1979-2004 թթ./ հետ.– 1in.am): Այս մասին գրում է The Washington Times-ը:
Ամերիկայի հայկական համագումարը և Հայ դատի գրասենյակը դիմել են Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին չորեքշաբթի օր լսումների ժամանակ դեսպանի թեկնածու Ջո Հեֆերնից պարզել նրա դիրքորոշումը հայկական հիմնական հարցերի վերաբերյալ: Այս լսումների ժամանակ հանձնաժողովը կքննարկի Հեֆերնի թեկնածության հաստատման հարցը:
Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Սուրեն Համբարյանն ասել է, որ հանձնաժողովի անդամները Հեֆներից պետք է պարզեն նրա դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի, Լեռնային Ղարաբաղի կարգավորման և Հայաստան-ԱՄՆ տնտեսական հարաբերությունների վերաբերյալ:











































