Կույր թեստի ժամանակ առաջատար երաժիշտները չեն կարողացել Ստրադիվարիուսի ջութակը տարբերել ժամանակակիցներից՝ գրում է The Independent-ը:
Հետազոտությունը անցկացրել են ջութակ արտադրող Ջոզեֆ Քերթինը և ակուստիկայի մասնագետ Կլաուդիա Ֆրիտցը՝ Պիեր և Մարի Կյուրիների անվան համալսարանից (Ֆրանսիա): Թեստին մասնակցել է 10 հայտնի ջութակահար:
Երաժիշտներին առաջարկվել է գործիքները գնահատել մի քանի չափանիշներով, այդ թվում՝ ձայնի որակով, և ընտրել այն ջութակը, որով կգնային հյուրախաղերի: Արդյունքում՝ երկու ամենաընդունված ջութակները համարվել են ժամանակակիցները:
Երաժիշտները նաև փորձել են գուշակել՝ ժամանակակի՞ց ջութակով են նվագում, թե՞ հին: Ջութակահարները 31 անգամ ճիշտ են գուշակել, 33 անգամ սխալվել են:









































