Friday, 03 07 2026
Դատախազական համակարգի գործառույթը՝ որպես իրավունքի պաշտպաններ, պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովի արդյունքները
13:10
ԱՄՆ-ն աջակցում է Պակիստանի ինքնապաշտպանության իրավունքն «ահաբեկչական հարձակումներից». Պետքարտուղարություն
Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր
Ադրբեջանի տարածքով ռուսական ցորենի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
12:30
Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP
Միասին պատմություն կերտեցինք․ Ալեն Սիմոնյանի հրաժեշտի խոսքը
12:10
Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:50
Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ
ՔՊ խմբակցությունն իր արժանի տեղում է պահել ՀՀ գլխավոր միջնաբերդը․ շնորհակալ եմ բոլորիդ․ Կոնջորյան
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է
Մեր խոստումը կատարել ենք․ Ռուբինյանը շնորհակալություն հայտնեց Սիմոնյանին ու Արշակյանին
11:30
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել
Որպես քաղաքական օրակարգ սպասարկող՝ Ալեն Սիմոնյանն իր պարտականությունների մեջ չի թերացել․ Քոչարյան
Ձերբակալվել է 2 անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխությունը՝ մաքսանենգության դեմ պայքարի մաս․ նախագիծ
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Ընտրությունը կալուգացու թիմինն է․ եթե շարունակեն նույն կերպ, կկրակեն իրենց ոտքին․ Ռուբինյան
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Իսկ ձեզ համար որևէ արժեք կա՞․ Պարսիլյանի պատասխանը՝ ընդդիմության երեսպաշտության «մաստեր կլասին»
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը
Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Մասուդ Փեզեշքիանի հետ
Քրեական հեղինակություն Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը
Գիտելիքները չգիտեմ, բայց բարեկրթության պակաս հաստատ ունեք․ ԿԳՄՍ նախարարը՝ Արթուր Խաչատրյանին
10:30
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Ընտարակաշառք տալու և ստանալու հերթական դեպքերն «Ուժեղ Հայաստանում»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
Վարչապետը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը
10:10
ԱՄՆ-ն կասկածում է Իսրայելին իրանցի բանակցողների դեմ մահափորձի մեջ. NYT

Ինչպես համապատասխան վկայություն գտնել անժամկետ հանցագործությանը. Independent-ը Հայոց ցեղասպանության մասին

1915 թվականի Հայոց ցեղասպանությունից վերապրած վերջին հայերը մահանում են, և հիմա հայերը կանգնել են խնդրի առջև, որին 30 տարի անց պետք է բախվեն հրեաները. ինչպե՞ս Ցեղասպանության հիշատակը կենդանի պահել, երբ Օսմանյան կայսրության կամ նացիստական ռեժիմի գործողությունների վերջին ականատեսները մահանան: Այս մասին The Independent-ում գրում է բրիտանացի լրագրող Ռոբերտ Ֆիսկը:

Վերջերս Կալիֆոռնիայում տեղի ունեցած համաժողովի ժամանակ հայերը քննարկել են, թե ինչպես իրենց հարյուրամյա պատմական ողբերգության ամբողջականությունը պահպանեն, երբ մահանան նույնիսկ Ցեղասպանությունից վերապրածների թոռները:

Ինչպես Իսրայելում, Եվրոպայում և Ամերիկայում հրեաները, հայերը կուտակել են մի քանի տասնյակ հազարավոր փաստաթղթեր, լուսանկարներ, ականատեսների վկայությունների թվային ձայնագրություններ և Օսմանյան արխիվների ֆայլեր, որոնք վկայում են քրիստոնյաներին ոչնչացնելու Օսմանյան Թուրքիայի հրամանների մասին:

Բայց արդյոք դա բավարար կլինի՞, որ 500 տարի անց հնարավոր լինի առանձնացնել հայերի ոչնչացման եզակի վայրագությունը, հարցադրում է կատարում հեղինակը:

Հրեաները նույն՝ եբրայերեն shoah, holocaust բառով են նկարագրում 1.5 մլն հայերի սպանդը, ինչ Հիտլերի կողմից Եվրոպայում 6 մլն հրեաների կոտորումը, գրում է Ֆիսկը: Չնայած զոհերի քանակական տարբերությանը՝ երկու իրադարձությունները բազմաթիվ նմանություններ ունեն:

Հոդվածագիրը հիշում է անձնամբ արված հարցազրույցները ավելի քան 10 հայ վերապրածների հետ, ովքեր այժմ մահացել են: Նրանք նկարագրել են իրենց մտերիմների բռնաբարությունն ու սպանությունն իրենց աչքերի առջև: Մի տարեց հայ կին պատմել է, թե ինչպես են թուրք ժանդարմները երեխաներին լցրել իրար վրա ու կույտը կրակի մատնել:

Համաժողովի մասնակիցները դիտել են գրաֆիկական փաստերն այն մասին, թե ինչպես են թուրքերն իսլամացրել քրիստոնյա հայ երեխաներին Բեյրութի հյուսիսի որբանոցում: Կալիֆոռնիայի Արարատ-Եսկիջյան թանգարանում անցկացված միջազգային համաժողովի ուշադրությունը սևեռված է եղել հարգանքի տուրքի մատուցմանը նրանց, ովքեր օգնել են փրկել հայերի սերունդը 1915-1930 թվականներին: Նրանք դիտել են Ցեղասպանությունից հետո հայերի ամենամեծ տան մասին պատրաստված գրաֆիկական նյութը: Այն եղել է Ալեքսանդրապոլում վերափոխված ցարական զորանոց, որտեղ ապաստանել էին 22 հազար որբեր: Նրանց խնամքով զբաղվում էին օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպությունները:

Հոդվածագիրը նշում է, որ մինչ հրեաների դեմ Լեհաստան զորք ուղարկելը Հիտլերն իրեն հարց է ուղղել. «Ո՞վ է հիմա հիշում հայերին»:

Ինչպե՞ս երկարացնել այդ հիշողությունների կյանքը՝ մտածում է հոդվածագիրը:

Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի միջև մոտ քառորդ դարի տարբերություն կա, այդ է պատճառը, որ հայերն ավելի քիչ լուսանկարներ ու փաստաթղթեր ունեն, քան հրեաները:

Հայ և հրեա գիտնականները տևականորեն համագործակցել են միմյանց հետ և խորհուրդ տվել միմյանց փաստաթղթեր ու ականատեսների վկայություններ հավաքելու շուրջ: Այնուհանդերձ, Իսրայելը դեռևս չի ճանաչում հայերի տառապանքները որպես Ցեղասպանություն:

Հայերը երկար ժամանակ քննարկում էին սեփական «արդարության գրքի» բացման հնարավորությունը՝ պատվելու այն քաջ թուրքերին, ովքեր փորձել են փրկել հայերի կյանքը: Դրա առաջին առավելությունը կլինի ճշմարտացի հայտարարությունն այն մասին, որ ոչ բոլոր թուրքերն են աջակցել Ցեղասպանության իրականացմանը: Խոսքը զինվորների, ժանդարմների և մի թուրք նահանգապետի մասին է: Թուրքիայի կառավարությունը դեռևս հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ղեկավարությունը հայտնում է, որ հայերը դարձել են պատերազմական քաոսի զոհը: Սակայն թուրք զինվորների պատվումը Ցեղասպանությունը մերժողներին դժվարին իրավիճակի մեջ կդնի:

Թուրք մտավորականներն այժմ ընդունում են ճշմարտությունը: Թուրքիայում շատ կանաք ու տղամարդիկ բացահայտում են, որ հայ տատեր են ունեցել: Նրանք այն կանայք ու աղջիկներն են, որոնց Ցեղասպանության ժամանակ առևանգել են:

Սոսկալի պատմական փաստերի վերաբերյալ բացարձակ և ամբողջական հիշողությունը կարող է հավերժանալ դարերի ընթացքում միայն այն դեպքում, եթե զոհերին ավելի սերտորեն կապենք մեզ: Հայերի ու հրեաների տառապանքները պետք է փորագրված մնան պատմության մեջ ընդմիշտ՝ չնայած հնագույն պատմության հանցագործությունների հանդեպ հետաքրրքության կորստի վերաբերյալ հասարակության դիրքորոշումներին:

«Ո՞վ է հիմա սգում հուգենոտների, Հարյուրամյա պատերազմի զոհերի կամ Չինգիզխանի զանգվածային զոհերի համար: 20-րդ դարում հայերն ու հույները եղել են արդյունաբերական ցեղասպանության առաջին զոհերը. հանցագործություն՝ սնուցված ազգայնականությամբ»,- գրում է հոդվածագիրը:

Եթե կա մեսիջ, որը կգոյատևի հարյուրամյակներ, հավանաբար պետք է հիմնվի այն բացարձակ համոզմունքի վրա, որ այդ մարդիկ մեր մարդիկ էին: Նրանց հայրերն ու մայրերը, եղբայրներն ու քույրերը մեր հայրերն ու մայրերն էին, մեր եղբայրներն ու քույրերը:

պատրաստեց՝ Աննա Անտոնյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում