Պենելոպա Կրուսին հաճախ հնարավոր է տեսնել նորաձև ապրանքանիշների կամ կոսմետիկայի գովազդային արշավներում, սակայն գազավորված ըմպելիքի պրոմո-ակցիային նա առաջին անգամ է մասնակցում: Օրերս հայտնի է դարձել, որ դերասանուհին դարձել է Schweppes-ի դեմքը՝ գրում է spletnik.ru-ն:
Հանդիսատեսը կարող է գնահատել նաև գովազդային պաստառը, որի վրա պատկերված է աստղը: Գովազդային նոր արշավի կարգախոսը հնչում է բավական ագրեսիվ. «Իսկ ի՞նչ էիք սպասում»:
Հոլովակի ռեժիսորն է օսկարակիր Քեթրին Բիգելոուն: Հոլովակի սկզբում Կրուսը հայտնվում է երեկույթին՝ իր վրա սևեռելով բոլորի հայացքները: Սակայն Կրուսի ուշադրության կենտրոնում բացառապես ըմպելիքն է:










































