ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել «Զենիթ»-ի, «Պարի Սեն-Ժերմեն»-ի, «Մանչեսթեր Սիթի»-ի և ևս 57 ակումբների ակումբների նկատմամբ` ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու կասկածանքով:
Ակումբները, որոնց թվում են հիմնականում Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի ներկայացուցիչները, կասկածվում են հովանավորչական պայմանագրերի տվյալների չափազանց ուրճացման մեջ:
Կասկածանքի տակ հայտնված բոլոր ակումբները ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչներին պետք է բացատրեն, թե ինչ գումարներ և որտեղից են ստանում: Կազմակերպության հատուկ հանձնաժողովը կգնահատի նաև թիմերի բրենդերի արժեքը, ծախսերը և եկամուտները:







































