Վրաստանում խորհրդարանական փոքրամասնությունը` «Ազգային շարժում» ընդդիմադիր խմբավորման տեսքով, երկրի ՆԳ նախարար Ալեքսանդր Չիկաձեին խորհդարան է կանչում: Փոքրամասնության անդամներն արդեն նամակ են պատրաստում, որը մի քանի օր անց օրենսդիր մարմնին կուղարկեն: Այս մասին գրում է Trend-ը:
Կուսակցությունը նախարարին սպասում է խորհրդարանում հաջորդ շաբաթ:
Նախարարին խորհրդարան կանչելու պատճառը նրա` «Փրայմ թայմ» պարբերականին տված հարցազրույցն է, որտեղ նա ասել է, որ «Ազգային շարժում»-ն ուժային գործողություններ է նախապատրաստում` իշխանությունը տապալելու նպատակով: Այդ նպատակով, իբր թե կուսակցությունը կանչել է Կիևի Մայդանին մասնակցող իր ակտիվիստներին:
Փոքրամասնությունն էլ կարծում է, որ նախարարի այս հայտարարությունն արված է իրական խնդիրներից ուշադրությունը շեղելու նպատակով:








































