Goal.com-ի ծաղրանկարիչ Օմար Մոմանին ներկայացրել է իր հերթական աշխատանքը:
Ինչպեսա արդեն տեղեկացրել ենք, «Արսենալ»-ն Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի շրջանակներում երեկ 0:3 հաշվով մրցակցի հարկի տակ զիջել է «Էվերթոն»-ին: Այդպիսով, Արսեն Վենգերի սաները կանգնեցին առաջնության մրցաշարային աղյուսակի լավագույն քառյակը լքելու եզրին, քանի որ նույն լիվերպուլյան ակումբն ընդհուպ մոտեցավ նրանց:
Եթե Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմն իր բաց թողած մեկ մրցավեճում կարողանա երեք միավոր վաստակել, ապա կշրջանցի «Արսենալ»-ին և կբարձրանա 4-րդ հորիզոնական:









































