Sunday, 05 07 2026
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը

«Էնքան մոտ էինք, որ կարող էինք էդ կարգի հայհոյանքներ անել». Լյուքսի գործով ամբաստանյալ (տեսանյութ)

Այսօր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ Զոյա Զաքինյանի նախագահությամբ, սկսվեց մայիսի 15-ին Նոյեմբերյանի N զորամասում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով դատական նիստը: Ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանից տասնհինգ րոպե ժամանակ խնդրեց՝ տեսակցելու Դավիթ Խաչատրյանին, քանի որ վերջինս հոգեբանորեն պատրաստ չէ ներկայանալ: Տասնհինգ րոպե ընդմիջումից հետո ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը ցուցմունք տվեց դատարանում:

«Ինչ էլ որ ասեմ, չի նշանակում՝ Լյուքսի մահվան մեջ և Հրաչյայի վիրավորվելու մեջ ես մեղք չունեմ: Ցավում եմ, իրոք տանջվում կատարվածի համար: Ամեն ինչ կտայի, որ իրենց տենց բան չլիներ: Լավ հասկանում եմ, որ այդ ամենն իմ գործողությունների հետևանքով է առաջացել, բայց մենք իրար հետ շատ մոտ ենք եղել, իրար հետ ընկերություն ենք արել, ծառայությունն այդ զորամասում իրար հետ ենք սկսել, մի ընտանիքի պես ենք եղել, ու էնքան մոտ էինք իրար հետ, որ կարող էինք նեղ ընկերական շրջապատում էդ կարգի հայհոյանքներ անել»,- ասաց ամբաստանյալը՝ պատմելով դեպքի օրը տեղի ունեցածը:

Նրա խոսքերով՝ դեպքի օրը իրենք «կարաուլ» էինք նշանակված, պահակատան մուտքի մոտ ինքը ժամապահ է նշանակված եղել, ժամն ավարտվելու վրա է եղել, ինքը հարցրել է՝ ժամը քանիսն է, Լյուքսը ծիծաղելով և հայհոյելով պատասխանել է, որ ժամացույց չունի, դրանից հետո ժամն ասել է Միշա Ջանազյանը, որը մոտ 15 մետր հեռավորության վրա լվացվելիս է եղել:

«Հետո ես մոտեցա դռան կողքին կախած հայելուն և դեմքիս բշտիկներն էի մաքրում: Այդ ժամանակ Լյուքսն ասաց՝ ինչ ես պզուկներդ մաքրում հայելու վրա, այ պզուկ։ Ես պատասխանեցի՝ է, հավես չունեմ, թարգի, ու ծիծաղելով ասացի՝ թարգի, հավես չունեմ, ինքը հայհոյեց, ես էլ հայհոյեցի, նորից հայհոյեց Լյուքսը, փորձեց ինձ ջղայնացնել, նորից մի քանի հայհոյանք տվեց, և ես գետնից չորացած հողի կտոր վերցրի ու նետեցի Լյուքսի ուղղությամբ՝ տաղավար, զենքը աջ ուսիցս ձախ ուս տեղափոխեցի, որ կարողանամ հողակտորը ավելի հեռուն գցել, և երբ զենքը փոխում էի մի ուսիցս մյուսը, ինքն ասաց՝ չես կարող կրակել։ Իմ մոտ միտք առաջացավ վախեցնել նրան, ու քանի որ աջ ձեռքիս էր կախած զենքը, հանեցի, դրեցի ոտքիս, բացեցի ապահովիչը, որ կարողանամ լիցաքավորել ու վախեցնեմ իրան, հետո պահեցի իր կողմը, ասաց՝ չես կարա կրակես, ով որ չկրակի, ու մի քանի հայհոյանք տվեց։ Հրաչյան ասաց՝ իջեցրու զենքը, հո խաղալիք չի։ Ես իջեցրի զենքը, այդ ընթացքում զենքը արգելքի հանդիպեց, ամեն ինչ ակնթարթում եղավ, փորձեցի մի քիչ ավելի ուժ գործադրեմ, որ անցնի այդ արգելքից, երբ ուժ տվեցի, մի քիչ հետ ու ներքև, միանգամից ազատվեց պայուսակիս կոթը, և ազատվելու հետ միաժամանակ կրակոց ստացվեց։ Ես հանկարծակի եկա, վախեցա, նայեցի՝ տեսա խառնաշփոթ իրավիճակ էր։ Վազեցի տաղավարի մոտ, տեսա՝ Հրաչյան գետնին է ընկել, իսկ Լյուքսը նույն դիրքով նստած էր՝ գլուխը կախ, արյուն էր գնում դեմքից»,- Դավիթը պատմելուց հետո հուզվեց, սրբեց աչքերը:

Ամբաստանյալի պաշտպանի խնդրանքով՝ դատարանը 5 րոպե ընդմիջում հայտարարեց:

«Վրեժի ցասումից բացի՝ մայրական ոչ մի զգացմունք չկա։ Ճակատի արյունը հիշում է, վատ է տանում, բայց ես որ տասնմեկ ամիս տառապում եմ… Թողեք խոսեմ, ուզում եք տրաքվե՞մ»,-ասաց Լյուքս Ստեփանյանի մայրը՝ Լուիզա Ստեփանյանը:

Ընդմիջումից հետո Դավիթ Խաչատրյանը շարունակեց, որ կատարվածից հետո սկսել է գոռալ, լաց լինել. «Հետո մեկը եկավ, գրկեց ինձ, տարավ, ասաց, որ զենքս գցեմ, ես թողեցի զենքս, եկան ռազմական ոստիկանության աշխատակիցները: Ցավում եմ էս ամեն ինչի համար, մտնում բոլորի դրության մեջ, էս ամեն ինչը ինձ ահավոր ցավ է պատճառում: Այդ ամենը եղել է կատակ, ես չեմ էլ պատկերացրել, որ այդպես կլինի»,- ասաց նա:

Նրա պաշտպան Երեմ Սարգսյանը հարցրեց՝ ամենամտերիմը ո՞ւմ հետ է եղել: Դավիթը պատասխանեց՝ Հրաչյա Սարգսյանի հետ է եղել, թշնամական փոխհարաբերությություններ, վեճ երբեք չի եղել ոչ մեկի հետ. «Այնքան մոտ ենք եղել, որ հայհոյանքով կատակ էինք անում: Յուրաքանչյուրը գիտի, որ հայհոյանք լինում է բանակում, բայց ոչ ոք չի խոսում այդ մասին»:

Նա նշեց, որ մինչև կրակոցը խոսակցությունը տևել է հինգ րոպե, բայց սկզբից մինչև վերջ ամենը եղել է կատակ, «ոչ մեկս ոչ մեկից չի նեղացել»,- ասաց նա՝ հավելելով, որ իր ծառայությունը հանձնելուն մնացել էր հինգ րոպե:

Նա նորից նշեց, որ նշան չի բռնել կրակելիս: Ձգանը դիտավորյալ չի սեղմել: «Ես քննիչին նախաքննական մարմնում ուզում էի ցույց տալ, որ դիտավորյալ չեմ քաշել ձգանը, բայց ուշադրություն չեն դարձրել, ես ուզում էի ցույց տալ, բայց քննիչը թեման փոխեց»,- ասաց ամբաստանյալը::

Նա նշեց, որ Լյուքսի կողմից հնչեցված հայհոյանքները ծնողներին և մերձավոր հարազատներին չեն վերաբերել: Հնչել են միայն անձնական բնույթի հայհոյանքներ:
Նրա խոսքով՝ կրակելու դրդապատճառ չեն եղել Լյուքսի հայհոյանքները: «Կրակոցը եղել է պատահական, ես չեմ էլ հասկացել՝ ոնց է եղել»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքն էլ է փորձել կատակել:

Լյուքս Ստեփանյանի մայրը՝ Լուիզա Ստեփանյանը, հուզված ասաց. «Եթե դիտավորյալ չես կատարել, փափուշտն ինչպե՞ս հայտնվեց»: «Լիցքավորել եմ, որ վախեցնեմ»,- ասաց Դավիթ Խաչատրյանը:

Ի պատասխան՝ Լուիզա Ստեփանյանը հավելեց. «Մարդկային կյանքը կատա՞կ է, ընտանիքիս թաղել ես ու համարում ես կատա՞կ»:

Այսօր դատական նիստի ընթացքում մեղադրողների դեմ բացարկ հայտնելու մասին ամբաստանյալի պաշտպանների միջնորդությունը մերժվեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում