Ամերիկացի գիտնականները Երկրի և Վեներայի տեկտոնական տարբերությունները ջերմաստիճանով են բացատրել. ասվում է Nature գիտական ամսագրում հրապարակված հոդվածում, փոխանցում է gazeta.ru-ն:
Այսպիսի եզրահանգման գիտնականները եկել են՝ ուսումնասիրելով Երկրի տեկտոնական ժապավենները և դրա հիման վրա մի քանի մոդելներ պատրաստելով, որոնք հետագայում փորձարկվել են Վեներայի պայմաններին նման պայմաններում:
Պարզվել է, որ Երկրի տեկտոնական ժապավենների սահմանները հանքանյութերի հատկություններ ունեն: Նման ժապավենները Վեներայի վրա անհնար են մոլորակի բարձր ջերմաստիճանի պատճառով, որն անընդհատ «սոսնձում է» վտանգավոր հատվածները և թույլ չի տալիս ժապավեններին առանձնանալ:









































