Բրիտանացի 15-ամյա Ջես Վայնը քաղցկեղի դեմ պայքարի համար բարեգործական նպատակով սափրել է մազերը, ինչը կարող է դառնալ դպրոցից հեռացման պատճառ: Այս մասին հայտնում է The Huffington Post-ը:
15-ամյա աշակերտը նման քայլի է դիմել՝ ի հիշատակ իր պապի, ով քաղցկեղից մահացել էր անցած տարի: Դպրոցի տնօրինությունը նրան տեղեկացրել է, որ կարող է դպրոց վերադառնալ կեղծամ կրելու դեպքում, այլապես ստիպված կլինի դասերը բաց թողնել՝ մինչ մազերը երկարեն:
Մայրը դպրոցի տնօրինության որոշումը ծիծաղելի է անվանել: Սափրած գլխով դասերին ներկայանալը դրես-կոդի նորմերի խախտում է՝ հայտնել են դպրոցում:










































