Մարտարվեստի վարպետ, հայտնի դերասան, պրոդյուսեր ու երգիչ Ջեքի Չանը ծնվել է 1954թ. ապրիլի 7-ին Հոնգկոնգում, տեղեկանում ենք ITAR-TASS-ից:
Ամբողջ աշխարհը նրա մասին իմացավ 1995թ., երբ վարձույթ դուրս եկավ նրա «Ծեծկռտուք Բրոնքսում» ֆիլմը, ինչից հետո Ջեքի Չանը վերջնականապես հաստատեց իր յուրահատուկ ամպլուան՝ որպես կատակերգու ու մարտարվեստի վարպետ, որը թեթևությամբ դուրս է գալիս ցանկացած դժվար իրավիճակից: Դերասանը նկարահանվել է 120 ֆիլմում ու արժանացել տասնյակ կինոմրցանակների:










































