Վրաստանի ՆԳՆ ղեկավար Ալեքսանդր Չիկաիձեն պնդում է, որ «շուտով որոշ ուժեր կփորձեն իշխանափոխության նպատակով երկրում ապակայունացնել իրավիճակը»: Այս մասին նա ասել է վրացական Prime Time թերթին տված հարցազույցում:
Նա խոսքով՝ վերջերս Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «հնչեցրել է երկրում տեղական «Եվրամայդան» կազմակերպելու միտքը»: «Մենք տեղեկություն ունենք, որ այս գաղափարը քննարկվում է նաև նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներսում»,- ասել է Չիկաիձեն: «Վրաստանում որոշ ուժեր,- ասել նախարարը,- տեղական մի շարք ոչ կառավարական ուժերի աջակցությամբ կփորձեն մարդկանց փողոցներ դուրս բերել, քաոս ստեղծել, իրենք էլ մտադիր են կրակ բացել այդ ակցիայի մասնակիցների վրա, հետո դրա համար մեղադրել իշխանություններին»:
Նա նշել է, որ նախատեսվում է զոնդերգրուպներ ստեծել, որոնք, «հավանաբար, կմոբիլիզացնեն մարդկանց, որոնք նախինում ասոցացվել են հանցավոր աշխարհի և շատ հանցագործութունների հետ»: Նրա խոսքով՝ երկրում կան խմբեր, որոնք կփորձեն անկարգություններ հրահրել, և դա՝ սեփական քաղաքական շահերն ամրապնդելու համար: «Հակառակորդները, բնականաբար, կփորձեն անկարգություններ հրահրել, բաց սա ընդամենը նրանց ցանկությունն է, և այդպիսի գաղափարներն իրականում իրագործելի չեն: Ավելին կասեմ՝ նրանք Ուկրաինայից Եվրամայդանի ակտիվիստների են բերել, թրենինգներ և նախապատրասատական աշխատանք են կատարում»,- ասել է նա: «Բայց Վրաստանի իշխանություններն ու հանրությունը թույլ չեն տա երկրի ապակայունացում, կձեռնարկվեն օրենքով նախատեսված բոլոր միջոցները՝ անկարգությունները կանխելու համար»,- ասել է Չիկաիձեն:
«Ըստ տեղեկության՝ նախատեսվում է այս սցենարը կյանքի կոչել տեղական ինքնակառավարման մարմինների հունիսյան ընտրություններից հետո՝ չնայած բացառված չէ, որ այդ ուժերը կփորձեն դրա համար հողը ստուգել նաև նախքան ընտրությունները»,- ասել է նախարարը:









































