Monday, 29 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Հրվ․ Կովկասը կարող է հզոր պատնեշ լինել ռուսական իմպերիալիզմի ալիքի դեմ. WSJ

Ամերիկյան ղեկավարությունն արձագանել է Մոսկվայի կողմից Ղրիմի բռնակցմանը՝ աջակցելով Ռուսաստանի հարևանությամբ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, և ճիշտ է արել: Սակայն անհրաժեշտ է, որպեսզի Վաշինգտոնը նաև ուշադրություն դարձնի հարավկովկասյան միջանցքի անվտանգությանը, որն անցնում է Վրաստանով ու Ադրբեջանով: Այս մասին The Wall Street Journal պարբերականում գրում է Ջոն Հոփկինսկի համալսարանի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տնօրեն և Քաղաքական անվտանգության և զարգացման ինստիտուտի (Ստոկհոլմ) համահիմնադիր Սվանտե Քորնելը:

Ուկրաինայի և Հարավային Կովկասի երկրների ճակատագրերը սերտորեն կապված են. երկու տարածաշրջաններն էլ հատուկ կարևորություն են ներկայացնում եվրասիական կայսրության մասին Պուտինի երազանքների իրականացման համար, որոնք տարածվում են Բելառուսից մինչև Տաջիկստան, գրում է հեղինակը:

«Ամերիկա-ռուսական հարաբերությունները վատթարանում են Ուկրաինայի պատճառով, սակայն բացասական հետևանքներն Ուկրաինայով չեն սահմանափակվի: Պուտինը գիտակցում է հարավկովկասյան միջանցքի նշանակությունն ավելի շատ, քան արևմտյան պլանների շատ հեղինակներ: Այստեղից էլ գալիս է 2008-ին Վրաստան ներխուժումը, որը, ինչպես խոստովանել է Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ուղղված էր ՆԱՏՕ-ի ընդլայնման դադարեցմանը»,- գրում է Քորնելը:

«Մոսկվան արդեն ամրապնդել է իր վերահսկողությունը Հայաստանի վրա: Ե՛վ Վրաստանում, և՛ Ադրբեջանում Պուտինը ֆինանսավորում է ընդդիմադիր քաղաքական գործիչների, հասարակական կազմակերպությունների ու ազգային փոքրամասնությունների շարքում ռուսամետ խմբերին»,- նշում է հեղինակը:

Հոդվածագիրը կարծում է, որ օգտագործելով իր զգալի ռազմական ներկայությունը Հայաստանում՝ Մոսկվան կարող է բորբոքել նրա հակամարտությունն Ադրբեջանի հետ՝ հաշվի առնելով երկու երկրների միջև Լեռնային Ղարաբաղի պատճառով կատաղի հակասությունները: Իսկ Վրաստանը գտնվում է Ռուսաստանի և Հայաստանի ռուսական բազաների միջև: Հաշվի առնելով այն, որ Թբիլիսին ծրագրում է այս ամառ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել, ռուսական ճնշումն այնտեղ կարող է ուժեղանալ: Ի՞նչ անել, եթե Մոսկվան Վրաստանով ռազմական միջանցք պահանջի մինչ Հայաստանում գտնվող իր բազաներ, հարցադրում է կատարում Քորնելը:

Եթե Ադրբեջանը կամ Վրաստանը զիջեն ճնշմանը, Մոսկվան վերահսկողություն կստանա Աֆղանստանից հետադարձ տարանցիկ ուղու վրա՝ հաստատում է Քորնելը: Նրա կարծիքով՝ նման սցենարը կնշանակի Վաշինգտոնի կողմից դեպի Կենտրոնական Ասիա հասանելիության կորուստ: «Բոլոր հույսերն առ այն, որ կասպիական էներգետիկ ռեսուրսները թույլ կտան դիվերսիֆիկացնել ԵՄ էներգամատակարարման աղբյուրները, կարող են ի չիք դառնալ»,- նախազգուշացնում է քաղաքագետը:

Օբաման պետք է մտածի այն մասին, որպեսզի պաշտոնապես հայտարարի Վրաստանին աջակցելու մասին՝ ՆԱՏՕ-ին նրա անդամակցության նախապատրաստության գործողությունների ծրագրի ընդունման նպատակով: Ադրբեջանը ՆԱՏՕ-ում անդամակցություն չի խնդրում, սակայն Վաշինգտոնը պետք է խորհրդակցություններ անցկացնի Բաքվի հետ՝ ՆԱՏՕ-ի հետ երկրի համագործակցության խորացման քայլերի վերաբերյալ: Ամերիկյան ռազմաբազաների տեղակայումը այդ պետություններից մեկում կամ երկուսում Մոսկվային հստակ ազդանշան կուղարկի՝ կարծում է նա:

«Հարավային Կովկասը կարող է հզոր պատնեշ հանդիսանալ ռուսական իմպերիալիզմի ալիքի դեմ, սակայն միայն եթե ԱՄՆ-ը դեմքով շրջվի դեպի տարածաշրջանի անվտանգությունը»,- եզրափակում է Քորնելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում