Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը մոտ է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանը: Այդ մասին տեղեկացնում է Daily Star-ը:
«Բարսելոնա»-ի ղեկավարներն ակտիվորեն բանակցում էին գերմանական ակումբի հետ, բայց 1-ամյա տրանսֆերային արգելքից հետո «մեղուներ»-ի հետ ակտիվ բանակցություններ են սկսել Անգլիայի գործող չեմպիոնի ներկայացուցիչները:
Վնասվածքի պատճառով գերմանացի կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում ընդամենը 4 խաղ է անցկացրել: Գյունդողանի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2015թ.:






































