Այսօր` ապրիլի 7-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այցելել է Գյումրու ծերերի տուն-ինտերնատև մասնակցել է Մայրության և գեղեցկության տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը:
Քաղաքապետը ողջունել է և իր շնորհավորական խոսքն է ուղղել բոլոր մայրերին ու քույրերին` ընգծելով նրանց անգնահատելի դերը մեր կյանքում, ինչպես նաև հանձնել է նվերներ ու պարգևներ:
Այնուհետև քաղաքապետն այցելել է Գյումրու ծննդատուն, որտեղ ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը և առավոտյան լույս աշխարհ էին եկել 17 նորածիներ:
Սամվել Բալասանյանը շնորհավորել է և դրամական պարգևներ ու նվերներ հանձնել նորածինների մայրերին և մաղթել երջանիկ ու անհոգ կյանք իրենց ու իրենց երեխաների համար:











































