Wednesday, 22 07 2026
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Քոչարյանի կեղծ հիվանդությունը կամ՝ ինչ է քննարկվել Քոչարյանի որդու կազմակերպած գաղտնի հավաքի ժամանակ

ՔԿՀ լրատվական ծառայության պետ Նոնա Նավիկյանը հաստատել է «Առաջին լրատվական»-ի տեղեկությունը, ըստ որի՝ Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը կրկին ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն և հետազոտություններ անցել։ Նշենք, որ Քոչարյանը մեկ անգամ արդեն իսկ հետազոտվել է նույն բժշկական կենտրոնում, նրա մոտ ախտորոշվել է շագանակագեղձի ադենոմա, սակայն վիրահատություն չի ցուցվել, և նա հետ էր տեղափոխվել ԱԱԾ մեկուսարան։ Ներկայումս, սակայն, նրա թիմը ամբողջ բժշկական կենտրոնը իրար է խառնել, կեղծ հիվանդության պատմություն են սարքել, կոնսիլիումներ են հրավիրվել, որպեսզի ամեն կերպ վիրահատություն կատարվի։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է, որ այս պահին Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը նորմալ է։ Բուժհաստատություն են դիմել, քանի որ կարիք է եղել լրացուցիչ հետազոտության՝ երկուշաբթի օրվա հետազոտությունը կիսատ էր մնացել։ «Դա տարվա մեջ մի քանի անգամ արվող հետազոտություն է։ Այս պահի դրությամբ կարելի է ասել, որ ամեն ինչ նորմալ է։ Իսկ թե վիրահատական միջամտության կարիք կլինի, թե ոչ՝ դա արդեն հետազոտության արդյունքներն ամփոփելուց հետո պարզ կլինի»,- ասել է Ալումյանը։

Մեզ հասած տեղեկություններով՝ մինչև հոկտեմբերի 7-ը վիրահատությունն ամեն դեպքում կլինի, քանի որ այսկերպ ամեն ինչ տարվում է նրան, որ վիրահատության և առողջական խնդիրների պատճառով հետաձգվի, ձգձգվի  Մարտի 1-ի գործով հոկտեմբերի 7-ին նշանակված դատական նիստը, ինչպես նաև հնարավոր ձգձգումներով հնարավոր լինի հասնել նրան, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իրենց բողոքներից որևէ մեկով որոշում կայացնի։

Նշենք, որ հոկտեմբերի 3-ին ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմից հայտնել էին, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումը 2019 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունվել է վարույթ։

Ուշագրավ է, որ մինչ հիվանդության պատմություն հորինելն էլ՝ Մարտի 1-ի գործը դատարան մտնելու պահից Քոչարյանի պաշտպանական թիմը անընդհատ գնում էր դատավարությունները ձգձգելու ճանապարհով և բազմաթիվ ու ամենատարբեր միջնորդություններով թույլ չէր տալիս անցնել բուն դատաքննոթւյան փուլ։ Իսկ երբ տուժողների իրավահաջորդներին ու մեղադրող կողմին ի վերջո հաջողվեց հաղթահարել դատաքննությունը անտեղի ձգձգելու փորձերը, հիմա էլ հորինվեց Քոչարյանի հիվանդությունը։

Ի դեպ, նախօրեին մամուլը գրել էր, որ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի մասնակցությամբ գաղտնի հավաք է եղել, որին մասնակցում են Քոչարյանի մի շարք աջակիցներ ու ՀՀԿ-ական նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Մեզ հասած տեղեկություններով՝ այդ հավաքը նվիրված է  եղել հենց  դատաքննությունը Քոչարյանի հիվանդությամբ կասեցնելու, ձգձգելու մարտավարությանը։ Քննարկվել են դրա իրականացման մանրամասները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում