Անդրադառնալով երեկ Ուկրաինայի մի շարք մարզերում անցկացված ռուսամետ ակցիաներին՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ի իր էջում գրել է. «Եթե անջատողականները 48 ժամ մնան գրավված շրջանային պետական վարչակազմերի շենքերում, ռուսական բանակն Ուկրաինա կներխուժի: Դա նույնպիսի սցենար է, ինչ Ղրիմում. սկզբում՝ հանրահավաք, և եթե այն չի աշխատում, այնուհետև զավթում և ռուսական ներխուժում»:
Սաակաշվիլին նշել է, որ երեք օր առաջ իր հոդվածում ինքը կանխատեսել էր արևմտյան շրջաններում շրջանային պետական վարչության շենքերի զավթումը:
Սաակաշվիլիի խոսքով՝ սկզբում գործում է Սուրկով պլանը, այնուհետև գործի է անցնում Պատրուշևը (Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար, 1999-2008՝ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար): «Դա այնքան պարզ է, որ ուկրաինական իշխանությունները կարող են ամեն ինչ նախապես հաշվարկել»,- գրում է Սաակաշվիլին:









































