Thursday, 16 05 2024
«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան
Սյունիքում կորած բնակիչը հայտնաբերվել է
«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան
Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել
Ազգային բանկը 60 մլն դոլար է վաճառել. լարին շարունակում է արժեզրկվել
Ֆինանսների նախկին փոխնախարարի կինը 4 մլն․ դոլարի գույք է իրացրել Դուբայում
Փաստաբանները պահանջում են Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը մասնակից դարձնել իրենց
Զախարովայով ներշնչվածները կեղծիք են տարածում
Փաշինյանի՝ սահմանազատման սկզբունքը. մասնատվող կիրանց
23:45
Հետ կանչեք օրենքը, քանի դեռ Վրաստանի եվրոպական ապագան ավելի շատ չի վտանգվել. ԵԽ
Շաբաթը չբոլորած կունենանք առանցքային, շատ մեծ հանրահավաք. Գալստանյան
23:30
ՌԴ-ը և Չինաստանը ծրագրում են մոտ ապագայում Մոնղոլիայի տարածքով նոր գազատարի կառուցման պայմանագիր կնքել
Գալստանյանը գնում է «տրորված ճանապարհով»
Փաշինյանը, Ալիևը, Պուտինը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը. առաջիկայում պահանջելու ենք
Արցախի կորստի մեջ մեղքի բաժին ունեցող բոլոր պաշտոնյաները պատժվելու են, կարող է՝ նաև ես. Բալասանյան
Փաշինյանը գնում է ոչ պոպուլյար որոշումներ ընդունելու ճանապարհով
Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
ՀՀ ԱԳ փոխնախարարն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի՝ Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով տնօրենին
22:45
Մոլդովայում նշանակվել է նախագահական ընտրությունների օրը
Ռուսաստանը «հանձնում է Աբխազիան, որ ամբողջական Վրաստան ստանա՞»
«Վրացական երազանքը» կորցրել է Թբիլիսին. չեմ բացառում, որ «ռուսական օրենքը» մնա օդից կախված
Մարիա բաջի, բա ՌԴ-ն ի՞նչ է անում. աշխատեցնում է իր գործակալական ցանցը թե՛ ՀՀ-ում, թե՛ Վրաստանում
Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման մեկնարկը
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնևում է
ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված լարված իրավիճակի առնչությամբ
21:20
ՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակում
21:10
ՌԴ-ը Մեծ Բրիտանիայի դեսպանատան ռազմական կցորդին պերսոնա նոն գրատա է հայտարարել
Լուկաշենկոյի արյունոտ տորթը Բաքվում
Սյունիքի մարզի Տաշտուն գյուղի 67-ամյա կորած բնակիչը հայտնաբերվել է անվնաս

Այդ հանդիպմանը կարող էր հետևել խայտառակ սկանդալ

Չնայած մինչև ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը որոշ ԶԼՄ-ներ զբաղված էին անշնորհակալ կանխատեսումներով, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի գա Հայաստան և չի հանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, այնուհանդերձ, նա եկավ և հանդիպեց Փաշինյանին։ Սակայն դրան զուգահեռ, տեղի ունեցավ մեկ այլ հանդիպում, որին, թերևս, չէին սպասում իշխանությունները։ Պուտինը հանդիպեց նաև սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով անազատության մեջ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ։ Հայկական մամուլում տպագրված այս տեղեկությունն ավելի ուշ հաստատեց նաև Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Հաստատվեց նաև, որ հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը։

ՀՀ Մաքսային վարչության նախկին պետ, ՀՀ Գերագույն խորհրդի և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը կարծում է, որ այդ հանդիպմանը հետևեց խայտառակ սկանդալը` Պուտինը հանդիպեց բանտում գտնվող Ռոբերտ Քոչարյանի կնոջ հետ, այսինքն` դրանով ցույց տալով, որ ինքը հաշվի չի առնում այն փաստերը, որոնց հիման վրա Քոչարյանը հայտնվել է ճաղերի հետևում:

«Ուզում եմ ասել, որ երբ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահի՝ ՀՀ կատարած այցից հետո հայտարարում է, թե ամեն ինչ փայլուն է, ցույց է տալիս, որ ինքը չի հասկանում Պուտինի կատարածը։ Եթե Պուտինի առջև Փաշինյանը մատները մոմ դարձնի և այրի, միևնույն է, նա Պուտինի կողմից ընկալվում է որպես իրեն չենթարկվող, հակառուսական գործիչ։ Այնպես որ, Փաշինյանը պետք է հասկանար այդ տարրական բանը և համապատասխան արձագանք տար Պուտինի այդ սադրիչ քայլին:

Վլադիմիր Պուտինի՝ Բելլա Քոչարյանի հետ հանդիպմանն անդրադառնալով՝ Երջանիկ Աբգարյանը նշում է, որ դա աջակցություն է ծանրագույն հանցագործության մեղադրանքներով անազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանին։

Երջանիկ Աբգարյանին հիշեցրինք, թե ինչպես էին տարբեր ԶԼՄ-ներ գրում, որ Պուտինը չի գա Հայաստան, Փաշինյանի առջև նախապայման է դրել, որ մինչև իր գալն ազատ արձակի Ռոբերտ Քոչարյանին։

Երջանիկ Աբգարյանը նկատեց, որ դա ընդամենը նախկին իշխանությունների ներկայացուցիչների մանիպուլյատիվ հայտարարություններից են:

Մեր զրուցակիցն անդրադարձավ նաև Հայաստանի վարչապետի՝ ԱՄՆ կատարած այցին։

«Փաշինյանը գնաց ԱՄՆ, ելույթ ունեցավ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, բայց ամբողջ խնդիրն այն է, որ նա չհանդիպեց ամերիկյան առանցքային ֆիգուրների հետ։ Մասնավորապես, երկկողմ հանդիպում տեղի չունեցավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, իսկ մյուս հանդիպումները երկրորդական էին։ Եթե ԱՄՆ նախագահը և ընդհանրապես ԱՄՆ-ը նրան չոր են դիմավորում, ուրեմն ամեն ինչ հասկանալի է։ Պետք է հաշվի առնենք նաև, որ Թրամփը ներկայումս ընդհանրապես Ռուսաստանի դեմ որևէ քայլ չի անում: Եվ այս հանգամանքը պետք է հաշվի առնել»,- նշեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում