Իսրայելը շահագրգռված է պաղեստինցիների հետ բանակցություններով, սակայն պատրաստ չէ դրանց համար «ցանկացած գին» վճարել և համապատասխան պատասխան կտա Պաղեստինի ղեկավարության միակողմանի քայլերին: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին:
Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղ բանակցությունները դադարեցվեցին, երբ Իսրայելը հրաժարվեց համաներմամբ ազատ արձակել պաղեստինցի 26 կալանավորների վերջին խմբին: Ի պատասխան՝ Պաղեստինը, անկախ պետության իրավունքով, հայց ներկայացրեց՝ անդամակցելու 15 միջազգային կազմակերպությունների:
«Նման կերպ վարվելով՝ պաղեստինցիները կոպտորեն խախտել են պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ԱՄՆ-ի մասնակցությամբ: Իրենց պետությունը նրանք կարող են ստանալ միայն անմիջական բանակցությունների միջոցով և ոչ թե դատարկ հայտարարագրերի և միակողմանի քայլերի, որոնք միայն հետ են մղում խաղաղության գործընթացը»,- հայտարարել է Նեթանյահուն:
«Նրանց միակողմանի քայլերին մենք կպատասխանենք մեր միակողմանի քայլերով: Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները, սակայն ամեն գին չէ, որ հարմար կլինի մեզ»,- հավելել է նա:







































