Մայդանի Հարյուրյակի խորհուրդը հաստատել է, որ «Մայդանի տարածքում սահմանվել են վարքի կանոններ» և «պարետային ժամ»: Այս մասին ասված է Խորհրդի մամլո հաղորդագրության մեջ՝ հայտնում է «Ուկրինֆորմ»-ը:
«Մայդանի բնակիչների անվտանգության, հանգստության և հանգստի իրավունքի ապահովման նպատակով Մայդանի Հարյուրյակի խորհուրդը որոշում է. 2014-ի ապրիլի 6-ից սկսած՝ Կիևի մայդանի սահմաններում «պարետային ժամ» է սահմանվում, որը կտևի ամեն օր՝ ժամը 01:00-05:00-ը»,- ասված է նամակում:
«Պարետային ժամ»-ի ընթացքում արգելված են Մայդանի տարածքում աղմուկ բարձրացնելը, որը կխանգարի մարդկանց նորմալ հանգստին, չարտոնված ցանկացած հանրային միջոցառում անցկացնելը, զանգվածային հավաք անելը և առանց անհրաժեշտության Մայդանի տարածքում տեղաշարժվելը:
Մայդանի խորհուրդը նշում է, որ «պարետային ժամ»-ի ընթացքում Մայդանի պարեկները կարող են փաստաթղթերի ստուգում անցկացնել:









































