«Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ խաղից հետո Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է իր թիմի մասին:
«Գոհ եմ սաներիս ցուցադրած խաղից: Մենք շատ գրագետ խաղ ցուցադրեցինք, ինչի համար անչափ ուրախ եմ: Հանդիպման ընթացքը շատ բարդ էր, բայց «արքայական ակումբ»-ն ի վիճակի է պայքարել:
Հպարտանում եմ, որ աշխատում եմ «Ռեալ»-ի նման թիմի հետ: Հաղթանակն ավելի հզորացրեց մեզ: Կպայքարենք մինչև Լա Լիգայի վերջին տուրի ավարտը»,-Marca-ն մեջբերում է իտալացի մասնագետի խոսքերը:







































