Ռուսաստանի կուսակցությունները իրենց մասնաճյուղերն են բացում Ղրիմում: Այս մասին հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:
«Արդար Ռուսաստան»-ի կայքում հաղորդվում է, որ կուսակցությունը տարածաշրջանային մասնաճյուղեր է բացել Ղրիմում և Սևաստոպոլում, որոնք կղեկավարեն Պետդումայում խմբակցության պատգամավորները: «Արդար Ռուսաստան»-ն առաջինն է, որ Ղրիմում և Սևաստոպոլում իր կուսակցական բջիջներն է հիմնել:
Հաղորդագրության մեջ ասված է, որ կուսակցության անդամները միաձայն կողմ են քվեարկել այս որոշմանը:









































