ԱՄՆ Կանզաս նահանգի օրենսդիրները հաստատել են օրինագիծը, համաձայն որի՝ չեղյալ է հայտարարվում զենքի գնման և կրման ցանկացած սահմանափակում: Այս մասին գրում է Associated Press-ը:
Հաստատված օրինագիծը նահանգի յուրաքանչյուր բնակչի իրավունք է տալիս ամենուրեք հրազեն կրել՝ բացի հասարակական շենքերից:
Հանվում է նաև զենքի պահպանման և տեղափոխման ցանկացած սահմանափակում:








































