Երեկ արքայազն Հարրին և Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը գնահատել են Queen Elizabeth Olympic Park-ի նոր ատրակցիոնները: 29-ամյա արքայազնը ոչ միայն ինքն էր զվարճանում ճոճանակների վրա, այլև ճոճում էր դեռահասներին:
Այգու պաշտոնական բացումը հանրության համար տեղի է ունեցել այսօր:
Հարրին ասել է, որ հնարավոր է մի օր իր զարմիկ Ջորջն այցելի այդ այգի, և հավելել` ով գիտե, գուցե այստեղ կրկին Օլիմպիադա տեղի ունենա:
«Մենք կառաջադրենք քաղաքը ձմեռային խաղեր անցկացնելու համար»,- ի պատասխան ասել է քաղաքապետը:
«Այգուն նոր կյանք են հաղորդել ծախսված փողերը և արվեստը: Կարծում եմ, երբ մարդիկ այստեղ գալու հնարավորություն ունենան, երեխաներին դուր կգա նաև ավազներում խաղալը: Այգին ինձ շատ դուր եկավ: Այն հիասքանչ է»,- ասել է արքայազնը:










































