Ֆինլանդիայի Վենտաա քաղաքում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի 2014թ. առաջնությունը:
Հունահռոմեական ոճի ըմբիշների պայքարը մեկնարկեց այսօր: 98 կգ քաշային կարգում ֆանտաստիկ ելույթ ունեցավ Արթուր Ալեքսանյանը:
Արթուրը հաջորդաբար հաղթեց Վլադիմիր Վոսիլևին` 7:0 (Ուկրաինա), Սինիշա Հոգաշին` 8:0 (Խորվաթիա), Ֆելիքս Ռադինգերին` 9:0 (Գերմանիա) և Մարտին Նիլսենին` 9:0 (Նորվեգիա) հաշիվներով` մրցակիցներին չզիջելով գեթ 1 միավոր:
Եզրափակչում Արթուրի հակառակորդը թուրք Իլդեմ Չենկն էր: Գոտեմարտն ավարտվեց 5:0 հաշվով` Արթուրի հաղթանակով:
Այսպիսով` Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն:







































