Իռլանդացի բողոքականների երթը, որի ընթացքում նշվել է 1690 թ. հաղթանակը կաթոլիկների նկատմամբ, Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաքում վերածվել է զանգվածային բախումների: Բողոքականները մեքենաներ են այրել և առևանգել են ավտոբուս, իսկ հետո բախման մեջ մտել տեղի իրավապահների հետ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Բախումների հետևանքով 22 ոստիկան է վիրավորվել: Ոստիկանները ստիպված են եղել օգտագործել ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաներ, որպեսզի կանգնեցնեն մոտ 200 հոգանոց ամբոխին:
Կաթոլիկներն արդեն հայտարարել են, որ գիշերը տեղի ունեցածը սադրանք էր և իրենց իրավունքների խախտում:







































